▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանին կասկածում են ֆուտբոլիստի հետ սիրավեպ ունենալու մեջ

Հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանին կասկածում են ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ սիրավեպ ունենալու մեջ: Հայտնիներին նկատել են Արևմտյան Հոլիվուդում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Քիմն ու ֆուտբոլիստը ներկա են գտնվել ռեփեր Jay-Z–ի երեկույթին, որը տեղի է ունեցել Գրեմմի մրցանակաբաշխությունից առաջ։ Լրագրողների տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը ժամանել է քրոջ՝ Քլոեի հետ, իսկ Օդել Բեքհեմ կրտսերը՝ նրանցից առանձին։ Խոսակցություններ կային, որ հայտնիները հանդիպել են ավտոտնակում, սակայն տաբլոիդը հերքել է այս տեղեկությունը։

Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Աստղին մոտ կանգնած ինսայդերի խոսքով՝ հայտնիները մտերմացել են այն բանից հետո, երբ մարզիկը բաժանվել է կնոջից՝ Լորեն Վուդից։ Ինսայդերը պարզաբանել է, որ դեռ վաղ է սիրավեպի մասին խոսել, քանի որ Քիմ Քարդաշյանը դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее