Քիմ Քարդաշյանը Օդել Բեքհեմ կրտսերի հետ խզելուց հետո դեռևս փնտրում է իր «Պարոն Կատարյալին», բայց միևնույն ժամանակ սեքս է վայելում սիրունատես երիտասարդների հետ:
«Քիմը մտադիր չի նստել ու իրեն միանձնուհու պես պահել։ Նա կուսակրոնի պես սեռական կյանքից հրաժարվելու ցանկություն չունի»,- In Touch-ին հայտնել է աղբյուրը: «Քիմն իրեն վստահ ու սեքսուալ է զգում և երիտասարդ տղաների հետ զվարճանալու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, մանավանդ, որ տղաներն ավելի քան երջանիկ են նրա տրամադրության տակ լինելու համար»:
Insider-ը հայտնում է, որ Քրիս Ջենները և Քիմի քույրերը «նեցուկ են լինում նրան և ասում՝ թող սրտի ուզածի չափ քեֆ անի»: Նա ասում է, որ Skims-ի հիմնադիրը «շատ շրջահայաց» է, երբ խոսքը վերաբերում է պոտենցիալ զուգընկերներին և պահպանում է իր խիստ չափանիշները, ներառյալ «նախասեռական տարփողման» մասին համաձայնագրի պահանջը, երաշխավորելու համար, որ «բերանը փակ պահեն»՝ նույնիսկ կուրորտային սիրավեպ դեպքում։
«Քլոեն [Քարդաշյանը] խոստացել էր, որ նրանք այս ամառ միասին տղամարդու որսի դուրս կգան, բայց հիմա վախեցել է և նորից կարոտում է Տրիստանին [Թոմփսոնին]», - ասում է աղբյուրը։ «Դա վհատում է Քիմին, բայց դա նրան չի խանգարում։ Քիմը դեռ հարմար զուգընկեր է փնտրում՝ լուրջ հարաբերությունների համար, բայց միևնույն ժամանակ զվարճանալուց հրաժարվելու ոչ մի պատճառ չկա»:
Նյութի աղբյուրն՝ այստեղ