▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրք Քըրքորյանը կհովանավորի Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները

 

Հայազգի միլիարդատեր, բարերար 97-ամյա Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի աշխատանքները: Լուրերի համաձայն` Քըրք Քըրքորյանն ակնկալում է «Շինդլերի ցուցակ»-ի նման ֆիլմի ստեղծում նախաձեռնել: Հիշեցնենք, որ «Շինդլերի ցուցակ» նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին:

Հատկանշականն այն է, որ համաձայն աղբյուրների՝ օսկարակիր  ռեժիսորներից մեկը համագործակցելու  համաձայնություն է տվել: Ավելին` տարբեր հայտնի դերասաններ նույնպես պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում:

Ամենայն հավանականությամբ` Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմի նկարահանումները սկսվելու են  այս ամռանը Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее