էս ինչ պետական կառավարման նոր սինդրոմ է, 2 օր հետո սեփական խոսքերի այնպիսի թաղում կազմակերպել ու դամբարանային երդումով հաստապնդել, որ Մումթազ-Մահալի դամբարանը խղճուկ քարակույտ կարող է թվալ: Ասում ես մաքսային միությունը նշանակում է սուվերենության վերջ, հետո էլ ասում այդպիսի բան չեմ ասել, հետո էլ, թե՝ հա, հիշեցի, հիշեցի, ասել եմ բայց տենց չեմ ասել: Քաղաքականությունն ու «կռուտիտը» որևէ աղերս չունեն միմյանց հետ, պարզապես որոշ մարդիկ որոշ տեղերում աղերսում են, որ ունենան:
Ես չգիտեմ մի երկրի, քիչ թե շատ դեմոկրատական, նույնիսկ միայն ինստիտուցիոնալ առումով, նույնիսկ հիբրիդային, նույնիսկ կվազի, էլ չեմ ասում պսևդո և այլն, որ այսպիսի արտաքին քաղաքական շրջադարձային պահերին չկիսվի սեփական ժղովրդի հետ: Դա ոչ միայն հաշվետու լինելու մեխանիզմ է, հանրությանը կեղծ, սխալ եզրահանգումներից զերծ պահել է, այլև հանրային բաց քննարկման միջիոցով գոնե որոշակի խնդիրների համար ավելի հեշտ լուծումներ գտնելն է, դժվար վիճակից ելքերի որոնումն է և այլն: Այսինքն այնքան են հեռացել ժողովրդից, որ նույնիսկ սեփական օգուտների օրիենտացիան էլ են կորցրել (իհարկե, բացառությամբ բիզնեսի):
Արման Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք