▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները  մեկնել  էին Ավշար՝ հետամուտ լինելու, որ  վանդակում կատվին տանջամահ անողը ազատազրկվի

Մի խումբ քաղաքացիներ այսօր  մեկնել  են Ավշար՝ հետամուտ լինելու, որ «չափահաս հանցագործը»՝ վանդակում փակված կատվին տանջամահ անողը ազատազրկվի։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում դաժան կադրեր էին տարածվել, թե ինչպես է մեծահասակը՝ պապը, քաջալերում թոռանը՝ տանջամահ անել վանդակում փակված կատվին․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։ Մարինա Պողոսյանը և այլ կենդանապաշտպաններ հաղորդում էին ներկայացրել, որից հետո պարզվել էր՝ խոշտանգումը կազմակերպած տղամարդն Ավշար համայնքի բնակիչ Մարզպետ Ռազմիկի Գրիգորյանն է։ Նա արդարացել էր, թե կատուն գողացել էր իր աղավնուն։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, Այսօր.am-ի հետ զրույցում, նշել է, որ իր տեղեկություններով՝ տղամարդը երեկ ձերբակալվել էր, թեև այսօր արդեն տեղեկություն կա, որ ազատվել է։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ-ի 307 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առաձնակի դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ։ Երեկվա դրությամբ՝ ձերբակալվել էր, այսօր ինչ է եղել՝ տեղեկություն չունենք, կիմանանք, երբ գնանք Ավշար»,-ասաց նա։

Իրավապաշտպանը նշել է, որ ինքն այս արաքը չի որակում միայն որպես դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ. «Սա հանրության նկատմամբ ակնհայտ դաժան վերաբերմունք է, քանի որ այդ դաժանությանը հանրությունը ներգրավվել է, երբ տարածվել է տեսանյութը»,-ասել է նա։

Պողոսյանը խոսելով երեխայի ներգրավվածության մասին՝ նկատել է, որ պետք է նաև պարզել երեխայի տարիքը։

«Եթե անչափահաս է, նրան պետք է հոգաբարձուների խորհուրդն անհապաղ մեկուսացնի այդ ընտանիքից, որովհետև եթե այդ երեխան հոգեկան շեղումներ արդեն իսկ չունի, չի կարելի նման ընտանիքում երեխա մեծանա։ Այստեղ հարցն այն չէ, որ հա, դե լավ, կատու է, ո՛չ, այդ ասողները պետք է հասկանան, որ նրանք պոտենցիալ մարդասպաններ են և մարդ խոշտանգող և խեղող։ Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ զարմանում էինք, թե թուրքերը ոնց են առանձնակի դաժանությամբ մարդ խոշտանգել, որովայն ճղում, այ դրանք կենդանիների վրա են սկզբից նման արարք գործում։ Կամ այն արդարացումը, թե իր աղունիկներն է կերել․ բա մենք բոլորս էլ ոչխարի, տավարի միս ենք ուտում, հիմա ի՞նչ, գան մեզ էլ մորթե՞ն»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее