▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին փորձել է հրկիզել բնակարանը

Օգոստոսի 1-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 6 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ՝ 1967 թ. ծնված Ն. Բ.-ը փորձել է հրկիզել բնակարանը:

Փրկարարները կանխել են Ն. Բ.-ի բնակարանի հրկիզման փորձը: Ն. Բ.-ը հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

ԱԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее