Հունիսի 18-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի Ամառանոցներ 22 փողոցի մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1969 թ. ծնված Ա. Ն.-ին մոտեցրել (մոտ 100մ) են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: