Հունիսի 25-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 7-րդ հարկի բնակարաններից մեկից:
Փրկարարները Ժ. Ե.-ին (2000 թ. ծնված) տանիքից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
mes.am