Հայազգի դյուցազն Դավիթ Ոսկանյանը սահմանել է իր կարիերայի 6-րդ և 7-րդ ռեկորդները։ «Սկզբից չէր ստացվում, քանի որ միանգամից 4 վագոն էի փորձում` 132 տոննա, այն էլ` ՍՈՒՐ ԴԱՆԱԿԸ կոկորդիս, որը չստացվեց։ Հյուրերի մի մասը գնաց` առանց տեղեկացնելու։ Որը ուղղակի շնորհքի բացակայություն է։
Մտածեցին` չեմ կարող։ Հեռացան։ Բայց ուժերս հավաքեցի և 3 վագոն` 98 տոննա, տեղաշարժեցի 3.74 մետր, որը ռեկորդ է»,- mamul.ամ-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Դավիթ Ոսկանյանը:
Սակայն ռեկորդակիրն այսքանով չի բավարարվել: Նույն օրն էլ սահմանում է իր հաջորդ` 7-րդ ռեկորդը: Գետնին պառկած` մետաղյա վահանի տակ, նա իր մարմնով 15 վայրկյան պահել է 2,2 տոննա կշռով ավտոմեքենա: Կարծես դա էլ բավական չէ, հնարքն իրականացնելու ժամանակ նրա կոկորդին բահ է պահում ու բահի վրա կանգնում նրա` 60 կգ-անոց օգնականը:
«Շնորհակալություն նրանց, ովքեր մնացին ու մինչև վերջ հավատացին»,- իր երախտագիտությունն է հայտնում դյուցազնը: