▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարվաճառում տեղի ունեցած դժբախտ ավտոպատահարի հետևանքով 1 սպա է մահացել, 2-ը վիրավոր են

Առաջին հեռուստաբլոգը գրում է. Երեկ երեկոյան Քարվաճառի տարածում ավտովթարի են ենթարկվել տեղի զորամասերից մեկի սպաներ մ-ր Կարեն Սիմոնյանը, ավ. լ-տ Լավրենտ Հակոբյանը և մ-ր Արթուր Վարդևանյանը: Վթարի հետևանքով մ-ր Արթուր Վարդևանյանը տեղում մահացել է, մյուս մայորը՝ Կարեն Սիմոնյանը տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ, իսկ ավ. լ-տ Լավրենտ Հակոբյանը գտնվում է զորամասի բժշկական կետում: Նրանց առողջական վիճակի մասին այս պահին այլ տեղեկություն մեզ հայտնի չէ: Դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս, մեքենան ոլորանների վրայից գլորվել է ձորը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն այնտեղ են հասել ԱԻՆ-ի Վարդենիսի աշխատակիցները:

Դեպքի մասին ոչ ԱԻՆ-ը, ոչ էլ ՊՆ դեռ հաղորդագրություն չեն տարածել, այն ինչ ԱԻՆ-ի պաշտոնական կայքում երեկվանից տեղադրվում են այնպիսի նյութեր, որոնց կարևորությունը գնահատել չենք կարող, որովհետև չունեն, իսկ եթե ԱԻՆ-ը փորձում է նման ձև ապացուցել, որ աշխատում է, ապա տեղեկացնենք, որ մարդու կյանքի մասին ինֆորմացիան ամենակարևորն է ձեզնից ու Ձեր կատարած աշխատանքից: Ցավալի դեպքի մասին առաջնային ինֆորմացիա տրամադրելը շատ ավելի կարևոր էր, քան՝ օրինակ 65-ամյա կնոջ լվացքի պարանից փրկարարներին հաջողվել է հանել վերջինիս ներքնաշորերը:
Ինչ վերաբերում է ՊՆ-ի լռությանը, ապա այստեղ դժվար է մեկնաբանել: Մարդկանց համար հանգստյան օրեր են:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее