Հարավաֆրիկյան հանրապետության բնակիչներից մեկը նկարահանել է փոքրիկ քամելեոնի եւ թունավոր օձի անհավանական դաժան պայքարը: YouTube-ի Kruger Sightings ալիքում հայտնված տեսանյութը մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 450 հազար մարդ է դիտել:
Հոլովակը դիտելով՝ գրեթե հնարավոր չէ պատկերացնել, որ քամելեոնն իրենից մի քանի անգամ ավելի մեծ ու ծանր օձի հետ պայքարից ողջ դուրս գալու հնարավորություն ունի:
Եվ հրաշք տեղի չի ունենում: Մի քանի խայթոց, եւ օձը կաթվածահար քամելեոնին քարշ է տալիս թփերի ուղղությամբ:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր նկահանողին մեղադրել են անտարբերության մեջ, որը նկարահանել է պայքարը եւ միջամտելու փորձ անգամ չի արել:
Հարավաֆրիկյան հանրապետության բնակիչներից մեկը նկարահանել է փոքրիկ քամելեոնի եւ թունավոր օձի անհավանական դաժան պայքարը:Համացանցի բազմաթիվ օգտատերեր նկարահանողին մեղադրել են անտարբերության մեջ, որը նկարահանել է պայքարը եւ միջամտելու փորձ անգամ չի արել: