Մամուլն օրեր առաջ գրել էր, թե Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանության վրեժը լուծելու է նրա հոր հորեղբոր որդին` քրեական աշխարհում հայտնի Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում եւ արդեն իսկ որոշակի պլաններ է մշակել:
Մամուլում նաև հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն:
Պզոյի՝ Հայաստան գալու մտադրության լուրն Asekose.am-ի հետ զրույցում հաստատեցին Լոս Անջելեսի մեր աղբյուրները, սակայն հարկ համարեցին հիշեցնել, որ 2015 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ-ի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել առանց վիզայի և մեկ տարվա ընթացքում կարող են ՀՀ տարածքում գտնվել մինչև 180 օր. այնպես որ՝ Պզոն դեսպանատուն դիմելու կարիք չունի: