Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է՝ կուսակցության անդամ չի դառնում, կուսակցություն չի հիմնում, բայց իր ակտիվ քաղաքացիական գործունեությունը շարունակելու է։
«Պաշտոնական հայտարարություն․ վերջին մի քանի ամիսներին իմ անունը հայտնվում է շատ հարգելի մարդկանց անունների կողքին, իսկ բովանդակությունը հետևյալն է, որ ես կուսակցական եմ դառնում, կուսակցություն եմ բացում, կուսակցական եմ բուծում և այլն:
Խնդրում եմ ընդունեք սա որպես շարունակություն և հավելյալ պարզաբանում չենթադրող հայտարարություն:
Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական: Կուսակցություն ստեղծելու խելակորույս գործի մեջ չկամ: Ընդհանրապես, այս փուլում Հայաստանի քաղաքականությունը իր թե՛ իշխանությամբ, թե՛ ընդդիմությամբ ինձ հետաքրքիր չեն:
Ինձ, իհարկե, հուզում է իմ պետության ու իմ ազգի ճակատագիրը, և ես, իհարկե, շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքացիական գործունեությունը: Բայց դա, ինչպես և նախկինում, անելու եմ միմիայն իմ խղճի, հավատամքների և արժեքների պրիզմայից ելնելով։
Այսքանը: Մուզիկանտ չզբաղվել ձեր բոլորի բորշած պոլիտիկայով: Պաչեմ գը»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մխիթարյանը։