Քրիստոս, երբ Իր ուսմունքը հիմնեց, երբեք չկապեց այն ազգայինի հետ:
Ավելին, Նա վեր կանգնեց ազգայինից ու կարևորեց համամարդկայինը. ազգայինը հարգելով Նա առաջնությունը տվեց համամարդկայինին. Հիսուս միայն հրեաների համար չհաստատեց Իր ուսմունքը, այլ բոլորի, նրանց, ովքեր ուզում էին ապրել Իր թագավորության մեջ, ապրել կյանքի այն պարզ կանոնի համաձայն, թե ԱՅՆ ԻՆՉ ԿՈՒԶԵՍ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՔԵԶ ԱՆԵՆ, ՆՈՒՅՆԸ ԵՎ ԴՈՒ ՆՐԱՆՑ ԱՐԱ ԵՎ ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ, ԻՆՉՊԵՍ ՔՈ ԱՆՁԸ:
Ազգայինը, սովորույթներն ու օրենքները երբեք Հիսուսի համար դոգմա չէին և երբեք Նա չկաշկանդվեց այդ օրենքներով, ավելին ոչ միայն խախտեց, այլև իր խախտումով օրինակ տվեց Իր հետևորդներին; օրինահարգությունը երբեք չվերածվեց օրենքի աստվածացման: Հրեայի ազգային պատկանելիությունը երբեք նախապայման չդարձրեց իրեն հետևելու կամ չհետևելու արտոնություն ձեռք բերելու համար; Հիսուս ստեղծեց ունիվերսալ, համընդգրկուն ուսմունք` հիմնված աստվածադիր կյանքի ճշմարտությունների վրա, հիմնված սիրո հանդուրժողականության փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա:
Հայը հայ է իր արյան կանչով իր ազգային ինքնագիտակցությամբ և ոչ թե իր լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական պատկանելիությամբ; Սևամորթի ու հայի զավակը հայ է, եթե իրեն զգում է իբրև հայ, զգում է հայկական ժառանգության հանդեպ հարազատություն այն իրենն է համարում, նույնիսկ եթե կրակ է պաշտում, կամ անկրոն է առհասարակ:
Քրիստոնեությունն էլ համամարդկային է և ոչ թե զուտ հայկական և վերջապես առաքյլաներն էլ, որ բերեցին քրիստոնեությունը Հայաստան հայեր չէին, առաջին եպիսկոպոսները հայեր չէին, քարոզիչները հայեր չէին:
Այլ է խնդիրը, որ ամենատարբեր հանգամանքների բերումով Հայ եկեղեցին իր վրա վերցրել է ազգապահպանության առաքելությունը և այսօր էլ այն իրականացնում է:
Սակայն երբեք երկրորդական առաքելությունը չպետք է գա ու զբաղեցնի առաջնային առաքելության` Աստծո խոսքի տարածման, Ավետարանի քարոզչության տեղը; Հայ եկեղեցին կարող է իր առաքելության մեջ ազգապահպանությունը որպես գերակա ճյուղ համարել, սակայն ազգը չպետք է ավելին լինի քան Ինքը Քրիստոս:
Ի վերջո նույն Հայ Եկեղեցին Քրիսոսի խորհրդավոր մարմկինն է ոչ թե հայ էթնոսի և փրկությունը Քրիստոս է պարգևողը և ոչ թե Հայկ նահապետը:
Հայ եկեղեցին եզակի է այնքանով, որ կարողացել է քրիստոնեությունը հայացնել, հայկականացնել այնպես, որ վերջինիս մեջ այսօր անկարելի է ազգային և կրոնական շերտերը բաժանել. սա լավ է, գերազանց է ու իրապես անուրանալի ձեռքբերում է, սակայն այն այդպիսին է, երբ հավասարակշռված է ու չափավորված. այն պահին, երբ հավասարակշռությունը խախտվում է ամեն բան խեղվում է. այն պահին, երբ օրինակ արգելվի Տրնդեզի կրակը, պատճառաբանելով, որ այն հեթանոսական սովորության մնացորդ է, ուրեմն խախտվում է հավասարակշռությունը և գերակշիռ է դառնում կորնական դոմատիզմը; Եվ նաև այն ժամանակ, երբ ազգային պատկանելիությունը դառնում է կախված դավանական պատկանելիությունից, խախտվում է ազգային գիծը; Այսօր մենք ունենք միավորվելու և ոչ թե բաժանվելու կարիք:
Առանց այն էլ` երկու կաթողիկոս, երեք հիմնական եկեղեցի /Առաքելական կաթողիկե և դասական կամ ավանդական բողոքական/ ... մի քիչ շատ չի բաժանվածությունը: Իսկ որպես ամփոփում` «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է...Մեր թեևս մեծ դժբախտությունը հային հայից զանելն է ...»:
Վերածնունդ Հայ եկեղեցու
նախաձեռնություն
Հիշեցնենք, որ համացանցում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե Հայ աթեիստը Հայ չէ: