Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանից առկա է գազի սուր հոտ․դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բացելով նշված բնակարանի դուռը՝ փրկարարները բնակարանի միջանցքում հայտնաբերել են Հ. Ա-ին՝ պարանով կախված վիճակում:
Հրշեջ-փրկարարները իջեցրել են տուժածին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և փակել բնակարանի գազի փականը։