▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները հայտնաբերել են Սևանում խորտակված մոտորանավակը

Նոյեմբերի 6-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.35-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 10.10-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ:

Մթության պատճառով ժամը 19.35-ին  որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее