▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության աչքի առաջ բանակի նկատմամբ հոգատարություն էր խաղում, ժամկետային զինծառայողներին ելակով կերակրում։ Բանակում սննդի մատակարարման վիճակն ինչպե՞ս է հիմա, Նիկոլ Փաշինյանի իշխանության 7-րդ տարում։ Պայմանագրային զինծառայողներն ասացին, որ երկշաբաթյա մարտական հերթապահության, սահմանային հենակետեր ծառայության գնալու ժամանակ յուրաքանչյուրը 30 հազար դրամ է տալիս և հավաքված գումարով հենակետի անձնակազմի համար սնունդ են գնում։ Վերջերս վարժական հավաքից վերադարձած Տավուշի մարզի բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ իրենք հավաքի ժամանակ գումար են հավաքել՝ խանութից սնունդ գնելու համար։ Պայմանագրային զինծառայողներին, վարժական հավաքների մասնակիցներին տրվող սննդի մեջ զինծառայողները և հավաքների մասնակիցները իրենց համար որոշ մթերքներ ուտելի են համարում, շատ բաներ՝ ոչ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее