Հայտնի ուկրաինացի պրոդյուսեր Ալյոնա Մոզգովայան իր միկրոբլոգում գրառում է կատարել օրեր առաջ սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մահվան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս հարցի շուրջ վերաբերմունքի մասին.
«Միայն թե չհարցնեք, թե «ինչի համար էր նրան պետք Նեմցովի մահը» կամ որ «նրան ձեռնտու չէր այդ սպանությունը» և այլն: «Ինչու» հարցի պատասխանը թաքնվում է ինչ-որ մի տեղ, քանի որ «նա իրեն Աստված է զգում և ինքն է որոշում՝ այս կյանքում ով պետք է ապրի, իսկ ով՝ ոչ»… Լիտվինենկո, Մագնիտսկիյ… սրանք այն անուններն են, ովքեր ահաբեկչության զոհ են դարձել և միայն նրանք կարող են այն աշխարհից պատասխանել, թե՝ «ինչու» և «երբ»,- գրել է Ալյոնան: