Գերմանական Die Welt պարբերականը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ` Լյուդմիլայի սկանդալային հարզացրույցը.
«Ամուսինս, ցավոք, արդեն վաղուց «կենդանի չէ». ես ստիպված եմ այս մասին հրապարակայնորեն խոստովանել, քանի որ այլևս չեմ կարող տեսնել, թե ինչ է կատարվում նրա անվան շուրջ: Նրանք սարսափելի մարդիկ են, ովքեր ոչնչից հետ չեն կանգնի. վախենում եմ, որ նրանք կսպանեն ինձ և աղջիկներիս, ինչպես դա արել են ամուսնուս հետ»,-ասել է Լյուդմիլա Պուտինան:
Շարունակելով խոստովանությունը` նախկին կինը նշել է, որ իրենց ընտանիքը չէր կարող իդեալական համարվել.
«Երբ ամուսնանում էի, սիրահարված էի հետախույզ-սպայի, սակայն իրականությունն ամբողջովին այլ էր: Պարզվեց` Պուտինը բռնապետ և դաժան մարդ է, ով երբեք ինձ հետ հաշվի չեր նստում և չէր նկատում իմ ներկայությունը: Ես նրան պետք էի ընդամենն այն բանի համար, որ նա ընտանիք ունենա: Ինձ դժվար է խոստովանել, բայց Պուտինն ինձ ծեծում և ծաղրում էր: Նրա հետ ապրելը տանջանք էր»: