Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին նրա հայտարարությունը: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը: «Ոչ, այս պահին որևէ շփում չկա և չի եղել, սակայն աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք ակնկալում ենք մեր հայ գործընկերների կողմից պարզաբանում: Ուստի մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- նշել է Պեսկովը: |
Թարմացված․ Հայաստանի ղեկավարությունը դավաճանել է Ռուսաստանին՝ սառեցնելով իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը: «Այժմ Հարավային Կովկասում Մոսկվայի գլխավոր բարեկամն Ադրբեջանն է դառնում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններից հետո դավադրություն են կազմակերպել Ռուսաստանի դեմ, որի նպատակն է վտարել Ռուսաստանին Հարավային Կովկասից, և այնտեղ ֆրանսիական ռազմաբազաներ տեղակայել»,- գրել է Մարկովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Թարմացված․ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ծրագրեր են սկսում, զորախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցությամբ ռազմական գործարաններ են կառուցում, թյուրքական պետությունների կոնֆեդերցիա են սկսում ձևավորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա, իսկ 2025 թվականին Թուրքիան և Ադրբեջանն, ըստ էության, արդեն պաշտոնապես միավորված ռազմական ուժեր են ունենալու: |
«Պուտինը ՀԱՊԿ-ի թեման դեռ չի քննարկել Փաշինյանի հետ». Պեսկով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet