Հուսադրող և բարի լուր...
Վերջապես վստահորեն կարող ենք տեղեկացնել, որ հայազգի բժիշկ Վիլյամ Խաչատրյանի ոսկե ձեռքերի շնորհիվ փոքրիկ Գոռի վիրահատությունը ունեցել է անհնարին համարվող, բայց դրական ելք: Գոռը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը առայժմ ծանր է, բայց կայուն:
Եվ երկրորդ. Այսօր ծնվեց Գոռի եղբայրը, ում ծնունդին Գոռը անհամբերությամբ էր սպասում : Ծնողները փոքրիկին որոշել են անվանակոչել Վիլյամ` ի պատիվ ավագ որդու կյանքը մահվան ճիրաններից փրկած, բժիշկ Վիլյամ Խաչատրյանի, ով այս ընթացքում ոչ միայն որպես բժիշկ, այլ իսկական հայորդի կանգնած է եղել փոքրիկի ընտանիքի կողքին:
Գոռը դեռ բավականին ճանապարհ ունի անցնելու, բայց ծնողները հավատում են, որ մեր բոլորի աղոթքների, ինչպես նաև մեծանուն բժշկի ջանքերի շնորհիվ Գոռը կապաքինվի և կվերադառնա հայրենիք, ընտանիք և եղբոր` փոքրիկ Վիլյամի հետ կշարունակի իր խաղն ու անհոգ մանկությունը: Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս ընթացքում անտարբեր չգտնվեցին, իրենց քայլերով, ինչպես նաև աղոթքներով օգնեցին փոքրիկին և նրա ընտանիքին: