shamshyan.com-ի փոխանցմամբ` մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Դավիթաշենի կամրջի տակ ժայռաբեկորներին քաղաքացու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Պարզվել է որ մահացածը Երևան քաղաքի Տրոյայի փողոցի բնակիչ 22-ամյա Զ. Լ.-ն է, ով ծնունդով Ջավախքից էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա սովորում Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանի 4-րդ կուրսում և դասերից հետո աշխատում էր Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում