2015 թվականին հայրենի սահմանները պաշտպանելիս դիպուկահարի կրակոցից զոհված զինվոր Արման Հարությունյանի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Ընտանիքը դիմել է հանրության աջակցությանը, քանի որ չի կարողանում վճարել գերեզմանաքարի գումարը:
Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից Asekose.am-ին տեղեկացրին, որ պետությունը հոգում է զոհված զինծառայողների թաղման արարողության ծախսերն ու օգնություն ցուցաբերում նրանց ընտանիքներին:
«Արման Հարությունյանի զոհվելուց հետո ընտանիքին հատկացվել է 1 մլն 400 հազար դրամ: Ինչպես նաև 700 հազար դրամ է հատկացվել հուղարկավորության համար և փոխանցվել է 910 հազար դրամ՝ միանվագ պետական ապահովագրական գումար»,-այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց գնդապետ Ղահրամանյանը:
Կապ հաստատեցինք նաև Արմանի մոր՝ տիկին Նարինեի հետ, ով ասաց, որ հատկացված գումարն ամբողջությամբ ծախսվել է հուղարկավորության և դրան հաջորդող արարողակարգերի վրա, ու այժմ միայն 200 հազար դրամ է հարկավոր գերեզմանաքարի աշխատանքի համար:
Անապահով ընտանիքին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել՝
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
1510023094910100 ՀՀ դրամ;
1510023094910101 ԱՄՆ դոլար;
1510023094910149 ԵՎՐՈ;
1510023094910158 ՌԴ ռուբլի;
SWIFT: ARMCAM22: