Երեկ՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արա Սարգսյանը իր վարած Infiniti մակնիշի 01 AՏ 012 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 96/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 53-ամյա Վարսիկ Եսայանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել:Մեկ ժամ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ ՊՆ կապի վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում