Shamshyan.com-ը գրում է, որ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու` վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում Արտաշատի խճուղով անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով: Ֆոտոլրագրողը նշում է, թե բազմաթիվ անգամներ ականատես է եղել, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երթևեկում ամրագոտին կապած` այն էլ, երբ նստած է լինում վարորդի կողքին, այլ ոչ թե ավտոմեքենայի հետևի նստատեղում:
Առավել մանրամասն` այստեղ