shamshyan.com-ը գրում է. այսօր` դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր է ժամանել Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, Վայքի հիվանդանոցի հերթապահ խումբը դեպքի վայրից վարորդին, Վայք քաղաքի բնակիչ, 23-ամյա Տարոն Կարապետյանին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Ա. Շաղոյանի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, սակայն երիտասարդը մահացած է եղել:
Հավաքվածները նաև ասում էին, որ մահացածը նոր էր ամուսնացել և քաղաքում գնահատվում էր դրական , իսկ նա աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հետախույզ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում