Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.22-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին փլուզվել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող լաբորատորիայի 6 սենյակների պատերը:
Դեպքի վայր է մեկնել Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել են լաբորատորիայի (կառուցված 1952 թ.) միջսենյակային պատերը` վնասելով ներսի գույքը (մոտ 110 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի կենդանիների և բույսերի պաշտպանության բաժնի պետը, մարզպետարանի գյուղվարչության պետը և ՏԻ և ՏԳՄ վարչության պետը, ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: