▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012- ի  փետրվարի 5-ին  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի  է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով  գրելու նախկինում առկա  տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն:

 Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, ինչպես նաև բանավոր զգուշացումներով կամ համապատասխան բովանդակության շրջաբերականներով  խորհուրդ տալ նման կերպ վարվել նաև իրենց ենթականերին: Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած մեծ աջակցության համար:  Լուսանկարում 2012- ի փետրվարի 5-ի գրառումն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее