▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Երեք տարի առաջ փետրվարի 7-ին բոլորիս ջանքերով հնարավոր դարձավ հասարակական որոշակի ուշադրություն բևեռել հայ գրի համար սպառնալիք դարձած լատինատառ հայերեն կոչվածի դեմ պայքարին: Այս տարիների ընթացքում արձանագրվեցին որոշակի հաջողություններ, սակայն մեսրոպատառ հայերենը դեռևս չի գերիշխում հայկական տիրույթում: 

Սիրելի օգտատերեր, հայը պետք է գրի հայատառ, այլ հայերեն գոյություն չունի, հիշեք և սրբորեն պահեք այս սկզբունքը, մտածեք մեր երեխաների մասին, մտածեք, որ այս դարում մենք պետք է ամեն գնով մեր ազգայինը, միաժամանակ հետ չմնալով աշխարհից:


Դե ուրեմն ևս մեկ անգամ խնդրում եմ, որպեսզի մոռանանք արատավոր երևույթ դարձած լատինատառ գիրը և հաղորդակցվենք ու մտքեր արտահայտենք մեր այբբենարանի տառերով:

 

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее