▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է աշխատեմ ավելի շատ․․․Գևորգ Մկրտչյան

Դերասան Գևորգ Մկրտչյանը պատասխանել է ամանորյա բլից-հարցերին, որ տվել է ՍթարՆյուզ-ը։

Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:

22.04` մեր ամուսնության օրը

Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:

Տարին բավականին լավն էր, վատագույն օր չեմ մտաբերում:

Ինչ տվեց 2024-ը, ինչ փոխվեց Ձեր կյանքում:

Ամենակարևորը ընտանիք կազմեցի ու նոր կյանքի փուլ մտա:

Շա՞տ «խլեց» նախորդ տարին:

Բացարձակ:

Ավելի շատ աշխատանքային՞,թե՞ անձնական էր 2024-ը:

2024-ին ավելի շատ տեղ էինք տվել անձնականին: Ամուսնությունից հետո կարևոր է շատ ժամանակ հատկացնել նոր ստեղծվող ընտանիքին:

Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական:

Դրական:

Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք պատրաստվում նշել:

Միշտ տանը`ընտանիքիս հետ եմ նշել, եղել են մի քանի բացառություններ, իսկ այս տարի աշխատանքի բերումով 00:05-ին դուրս կգամ տնից:

Եթե լինեիք Ձմեռ պապ,ապա…

Կկատարեի բոլորի երազանքները, չէի թողնի ոչ մի անկատար երազանք:

Որոնք են սպասելիքները 2025 թվականին:

Պետք է աշխատեմ ավելի շատ`լրացնելով 2024-ի բացերը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее