Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի դիմաց, նրանք պահանջեցին բացատրություն տալ արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի և Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին: Դիտեք նաև՝
*** |
|
«Դադարեցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ցրելու մասին հայտարարությունները։ Պահանջում ենք վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները»,- ԱԳՆ դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ պահանջելով նաև գերիների հարցով դիմել բարեկամ չեզոք երկրներին՝ նրանց օր առաջ տուն վերադարձնելու խնդրանքով։ |
***
«Պետք է հանրային ճնշում լինի, քանի որ հակառակ դեպքում շատերը մեկնաբանում են, թե Արցախի էջը փակված է և բոլորը մարսել են Արցախի ժողովրդի հայրենազրկումը։ Ի դեմս ԱԳՆ-ի՝ ՀՀ կառավարությունը համար մեկ պատասխանատուն է, որպեսզի Արցախի էջը չփակվի։ Քանի կա Արցախի ժողովուրդ, կա նրանց իրավունքների պաշտպանության խնդիր»,- ԱԳՆ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Եթե նայենք կառավարության գործողություններին, իհարկե, ոչ մի սպասելիք չկա, բայց տեսնում ենք, որ հանրային ճնշումը կարող է որևէ ազդեցություն ունենալ»,- ասաց Բեգլարյանը։ *** |
Ինչպես հայտնել ենք՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում ԱԳ նախարարության առջև։ Նրանք պատրաստվում են պահանջ ներկայացնել նախարարությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: |