nrnak.com-ը, գրելով, թե բազմիցս անդրադարձել է տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող այրերին, ովքեր հանրային շահը ոտնահարել են իրենց արատավոր գործունեությամբ և օրինախախտումներով, նշում է, որ այս անգամ որոշել է «լայնաճակատ հարձակում» գործել հասրակության հիմքը քայքայող, վարակիչ բնույթ ունեցող ախտի՝ խաղամոլության դեմ՝ «Պետական այրերը խաղատներում» խորագրով:
Փաստեր ձեռք բերելու համար հարկավոր չէ հատուկ հետաքննություններ անցկացնել: Յուրաքանչյուր ոք կարող է, երեկոյան ժամերին Երևանից դուրս գտնվող խաղատներ այցելել, և ականատես լինել նույնատիպ պետհամարանիշներով ավտոմեքենաների շարասյունների: Այդ պատվավոր «հիթ շքերթի» մեջ մտնում են բարձրաստիճան զինվորականներ, պետական լուրջ պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ, օլիգարխների հարազատներ, քրեական հեղինակություններ:
Կայքը նաև նշում է, թե իր ձեռքի տակ ունի փաստերի որոշակի բազա, որոնք համապատասխան մշակումներից հետո կհանձնվեն ընթերցողների դատին:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում