Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:
Դեպքի վայրում են նաեւ շտապօգնության մեքենաներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` օպերատիվորեն ժամանել են նաեւ 1-03 շտապօգնության 02 բուժբրիգադը, ովքեր այս պահին տեղում օգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը բենզալցակայանի աշխատակից է։