▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի խնամուն պատկանող գազալցակայանում

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել:

Ըստ նախնական տեղեկությունների՝պայթել է դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:

 Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ Կոտայքի ճանշինի ղեկավարին:

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են «Opel»-ի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее