▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատկերացրեք՝ որքա՞ն ցածրորակ է «ընտանեկան փոդքաստ»-ը, որ առ այսօր ես դրան չեմ անդրադարձել»

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Պարոն Աշոտյան, Դուք թեպետ ուշադիր հետևում եք Նիկոլի ցանկացած ակտիվությանը, Ձեր գնահատականներում մի տեսակ արհամարհում եք նրա և Աննա Հակոբյանի «ընտանեկան փոդքաստը»։ Ինչո՞ւ»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Գիտեմ, որ շատ-շատերը նրան լսել չեն կարողանում, մարդկանց նյարդերը տեղի են տալիս։ Գուցե իմ բազային մասնագիտության հետևանքով է, որ ես ավելի համբերատար եմ։ Շատ ճիշտ եք նկատել։ Նախկինում էլ՝ ազատության մեջ, հիմա էլ՝ տնային կալանքում, իմ պարտքն եմ համարում բացել մարդկանց աչքերը և ներկայացնել իրականությունը։ Դա արել եմ անգամ 2018թ. իշխանազավթման ամենաթեժ օրերին։ Դա արել եմ նույնիսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ մանրակրկիտ հետևելով և արձագանքելով նրա հանրային ստերին, կեղծիքներին, տգիտությանն ու ապատեղեկատվությանը։

Այսքանից հետո, պատկերացրեք, թե որքան ձախողված և ցածրորակ են «ընտանեկան փոդքաստ» կոչվող նրա նախագծի թողարկումները, որ առ այսօր ես դրանց չեմ անդրադարձել»։

Այս և մյուս հարցերը՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее