Shamshyan.com-ը գրել է, որ երեկ` հոկտեմբերի 29–ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 անձի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձիք են, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 20-ամյա Աշոտ Մանուկյանը, Երևան քաղաքի Բուդապեշտի փողոցի բնակիչ, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, Երևան քաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 21 ամյա Ռոբերտ Մասումյանը և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանությունը օպերատիվ տվյալ էր ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում և մեկնելով նշված վայր, նկատում են Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենան և նշված երիտասարդներին: Վերջիններս տեսնելով ոստիկաններին, փորձում են ճողոպրել, սակայն դա նրանց չի հաջողվում: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է ռետինեմ մահակ (ոստիկանական դուբինկա), որն ըստ մեքենայի տեր Ա. Մանուկյանի, իրեն նվիրել են:
Բերման ենթարկվածներից 17-ամյա Ս. Համբարձումյանը, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 1-ին կուրսում պատգամավոր Ա. Համբարձումյանի տղան է, իսկ Ռ. Մասումյանը, հայտնի գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ , ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի տղան է, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում:
Առավել մանրամասն՝ այստեղ