shamshyan.com-ը գրում է, որ երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավոր Մնաց Մնացականյանը և նրան սպասարկող Range Rover մակնիշի 015 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին երթևեկում առանց ամրագոտու:
Եթե չեք հարգում ձեր իսկ ընդունած օրենքը, գոնե մտածեք ձեր անվտանգության մասին, քանի որ ինչպես ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, 21-րդ դարում ամրագոտի չկապելը «լոպազություն» չէ, իսկ կապելու դեպքում, վթարներից խուսափելու համար ապահովագրում եք ձեր կյանքը:
Մանրամասներն այստեղ: