shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ա. Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Արկադի Մկրտչյանը իր վարած Toyota Camry մակնիշի 013 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 68 շենքի բնակիչ, 14-ամյա Սերգեյ Ղազարյանին: Վրաերթի հետևանքով Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Նրան այդ կենտրոն է տեղափոխել Toyota Camry-ի վարորդը, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենան երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, իսկ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է պատգամավորի խորհրդական։ Վրաերթի ենթարկվածն էլ սովորում է Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոցում։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում