Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը բազմիցս հայտարարում էին, թե ցանկացած օրինախախտ վարորդ, ով կխախտի երթևեկության կանոնները, ավտոմեքենայի դիմապակուն չեն ունենա ԱՊՊԱ և տեխզննման կտրոն, ապա անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից, ՃՈ աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ ընդհուպ նրանց կողմից վարած տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ինչպես գրում է shamshyan.com-ն, այսօր՝ մարտի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների շարք է արել, թե ինչպես է «Ռոլս Ռոյս» մակնիշի՝ 077 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հերացի փողոցում ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, իսկ դիմապակուց էլ բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են Ազգային Ժողովի հաշվեկշռում, և այն սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանին:
Քանի որ Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները միշտ հայտարարում են, որ օրինախախտ անպարտելի վարորդներ չկան, ապա երևի կարճ ժամանակում պատգամավորի օրինախախտ վարորդը կատարած արարքի համար վարչական պատասխանատվության կենթարկվի, իսկ ավտոմեքենայի դիմապակուն էլ կփակցվեն պատգամավորի մանդատի չափ եղած ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Պատգամավոր Կարեն Կարապետյանի «Ռոլս Ռոյս» մակնիշի ավտոմեքենան Երևանում «ճեմում է»՝ օրենքներ խախտելով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet