Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքը մնացել է Երևանի «Ռենեսանս» ռեստորանային համալիրի վերելակի դռների արանքում:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում:
Փրկարարները դուրս են բերել Ն. Ա.-ին (23 տ.), ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Պատահար «Ռենեսանս» ռեստորանային համալիրում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet