1in.am-ը գրում է, որ Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանը մանուկների տոնի կապակցությամբ համերգ էր կազմակերպել, որը սակայն վատ ավարտ է ունեցել: Այն պահին, երբ հարթակում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուները, քամին պոկել է փակցված բոլոր պաստառները, որոնք փայտերով ամրացված տախտակներ էին: Դրանք ընկել են հավաքվածների վրա: Հաշված վայրկյանների ընթացքում հրապարակ է եկել շտապօգնության մեքենան, և նրանք, ովքեր վնասվել էին, շտապօգնության մեքենայով հեռացել են:
Այս միջադեպից հետո Ազատության հրապարակի համերգն ավարտվել է, իսկ կազմակերպիչները սկսել են մաքրել հրապարակը: