|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսության ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց են տվել հոգևորականների վերաբերյալ իր գրառումների մասին։ Նա հայտարարել է․ «Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»։ Փաշինյանի խոսքով՝ հոգևորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ-ից։ |
Դիտեք նաև՝


