▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից․ ո՞վ չէր օգտվի այդ նվերից»․ Լուկաշենկո

***

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նկատմամբ Հայաստանի ղեկավարության դժգոհությանը․ «Նրանք ինձնից վիրավորված են, քանի որ ես Ադրբեջանին եմ աջակցել, Աստված ձեզ հետ, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, մենք իրար հետ չկռվենք»,- ասաց նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ժամանակին իրականում միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ փորձելով նպաստել տարածքային վեճի խաղաղ կարգավորմանը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ։ «Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չի ունեցել»,- ասաց Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ինքը հրապարակայնորեն հնչեցրել է այդ առաջարկները, այդ թվում՝ Հայաստանում, սակայն Հայաստանի ղեկավարությունը չի մշակել այդ առաջարկները։

«Այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է, միայն նրանց մեղքը»,- ընդգծեց նա։ «Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի դրանից»,- ասաց Լուկաշենկոն։
«Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ», - պատմեց Լուկաշենկոն։

Նա նաև ընդգծել է, որ ինքը լավ վերաբերմունք է ունեցել և ունի Հայաստանի և հայերի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее