▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի թիկապահը տեղում հարվածել է նրա հետ վիճած երիտասարդի ծնոտին

Փաշինյանի թիկապահը տեղում հարվածել է նրա հետ վիճած երիտասարդի ծնոտին

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ 

Ականատեսները պատմեցին, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։

Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի հատվածում ստացած հարվածի հետեւանքով։

Ըստ ներկաների՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նրա անվտանգության աշխատակիցները մնացել եւ «հաշիվ» են մաքրել երիտասարդի հետ։ 

Փաստացի, Փաշինյանի հետ վիճած երիտասարդին եւ նրա եղբորը, ով փորձել է մեղմել իրավիճակը, հենց եկեղեցու ներսում են «պատժել», ապա բռնի կերպով տեղափոխել են ոստիկանություն։

Տղաները որևէ քաղաքական թիմի կամ կուսակցության հետ կապ չունեն, հավատացյալներ են, ովքեր ամեն կիրակի մասնակցում են պատարագի: Կադրերում երևում է՝ 2 եղբոր ձեռքին էլ աղոթագիրք կա: 
Լրագրող Լիա Սարգսյան

Դիտեք նաև՝

***

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր ձերբակալված 3 անձից 2-ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։
Երրորդ ձերբակալվածը Գևորգ Գևորգյանն է:

info@asekose.am/095519696
Քաղաքական далее