Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր աշխատասենյակից «Սեպտեմբերի 21. Ինչո՞ւ եւ ինչո՞վ է այսօր ՀՀ անկախության օրը» վերտառությամբ եւ շնորհավորել է ՀՀ անկախության օրը:
«1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հհ-ում տեղի է ունեցել անկախության հանրաքվե եւ ՀՀ քաղաքացիները ահա այս քվեաթերթիկի միջոցով կատարել են իրենց ընտրությունը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն եք, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն ԽՍՀՄ կազմից դուրս: Այո, իհարկե, այո, շնորհավոր ՀՀ անկախության տոնը»,-ասել է նա:
Նշենք, որ Փաշինյանը դեռ չի այցելել Եռաբլուր: