Թարմացված․ Այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն զգուշացրեց` պետք է քայլեր ձեռնարկել Հայաստանն այս վիճակից հանելու համար, որպեսզի վաղն արցախցիների նման, սյունեցիներն էլ բռնի չտեղահանվեն։ Թարմացված․ «Հանդուրժում ենք, որ հասարակ քաղաքացուն 10 հազար դրամի համար բանտ ենք տանում, բայց Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ կառույցով պետական բյուջեից հափշտակել է 200 միլիոն դրամ և կարծում է, որ լավ է արել: Դատախազություն էլ եմ դիմել, ասել եմ` եթե սխալ եմ, ինձ դատեք»,- հանրահավաքի բեմից հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ուրեմն տեղեկացնեմ բոլորիդ, որ ամսի 21-ին այս ընդհանուր շարժման հոգուն համահունչ, 12 քաղաքական ուժեր, ինձ լիազորեցին, որ ես այս փաստը ներկայացնեմ դատախազին: Դատախազին գրությունը տրված է»,- ասաց Հայրիկյանը: |
Թարմացված․ «Գիտե՞ք ինչու Նիկոլ Փաշինյանի օրոք նախկին ոչ մի ղեկավար չդատվեց, որովհետև նախադեպ կստեղծվեր: Սա է միակ պատճառը, որ ոչ ոք պատիժ չկրեց: Բա եթե Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը մեղավոր էր, ինչո՞ւ չդատեցիք: Պատճառը միայն արդարության պակասը չէր, այլ իրենք մտածում են, որ հիմա իրենք չդատեն, որ իրենց էլ չդատեն»,- Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: |
Թարմացված․ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի և շատ արագ վերջ տալ ստեղծված իրավիճակին։ «Բոլոր քաղաքական ուժերն իրենց «փեշից քարը» թող թափեն ու հասկանան, որ մենք այսօր հրատապ խնդիր ունենք։ Սա է մեր հիմնական խնդիրը՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլն իր արատավոր քայլերով մեզ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան չարիք, կորուստ պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։
Թարմացված․ «Ժամանակին ասում էին` ԿԳԲ-ի գործակալ, թուրքական գործակալ, ամերիկյան, ռուսական և այլն: Բայց կա մի ահավոր բան` էդ բոլոր վնասակարները միասին սատանայի գործակալներն են: Մեր ճակատագիրն այսօր տնօրինում է սատանան, դրանից ահավոր այսօր որևէ բան լինել չի կարող»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
Թարմացված․ «Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքին վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խլեց մեր զավակին` Արցախը, բայց դա ժամանակավոր է: «Մեզ բաժան-բաժան արեցին, կտոր-կտոր արեցին, մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով: Այսօր ով որ իրեն հայ է համարում, պետք է միանա: Այս իշխանության օրոք միայն մի բան զարգացավ` դավաճանությունը: Ունենք երկու ճանապարհ` կամ վերցնում ենք մուղամն ու երգում մեր տներում, մինչև գան մեր դռները թակեն, կամ միահամուռ ենք դառնում և փոխում ենք մեր ժողովրդի ճակատագիրը: Ոչ ԵՄ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ն մեր փոխարեն չեն կռվելու, վկան` 3 տարի առաջ կատարվածը: Մենք ենք կերտելու մեր սահմանները, ուրիշը մեր վրայով քայլելու է, մենք ենք որոշելու մեր ու մեր սերունդների ճակատագիրը»- ասաց նա: *** |
Փաշինյանի հրաժարականի պահանջով` «Միասին» հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքը՝ Ազատության հրապարակում։