▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վաճառու՞մ է իրեն սպասարկող ավտոմեքենան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մարզեր կատարած շրջագայության ընթացքում բազմաթիվ հրապարակումներ է կատարել: Հերթական ռիլսի մեկնաբանություններում նա շատ ակտիվ կերպով պատասխանել է օգտատերերի մեկնաբանություններին: Դրանցից մեկն էլ վերաբերել է իր վարած մեքենային: Օգտատերը նկատել է, որ «ապեր»-ի (նկատի ունի Փաշինյանին)` կես միլիոն դոլարանոց մեքենայի տեսքը վատը չէ:

Փաշինյանն էլ պատասխանել է. «Եթե կես միլիարդ է, Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից։ Համաձայն ե՞ք։ Կամ՝ ով կուզի»։

Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում՝ իրեն սպասարկող ավտոմեքենան վաճառքի՞ է հանում․ Գինը 250 000 մլն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее