«Երեկ այս ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձեց սպանել մեր անկախությունը, ասել, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու, պետության մահախոսականն է: Ասեց ոչ թե որովհետև այդպես էր մտածում, այլ Ադրբեջանը ամեն օր Հայաստանին ստիպում է, որ Անկախության հռչակագրից հրաժարվի»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա, դիմելով ԱԺ դահլիճում ներկա դպրոցականներին, ասաց. «Ձեր ծնողները, նրանց տարեկիցները 90-ականներին ամենավատ պայմաններում են ապրել: Այն ժամանակ լույս չկար, ջերմություն չկար, կամ վառարան էինք վառում, կամ մրսում էինք: Բայց այն ժամանակ մեզ համար զոհողությունն արժեք ուներ՝ Արցախն էր, մեր անկախությունն էր: Այդ ժամանակ մենք թշնամու պահանջը չկատարող երկիր էինք, արժանապատվություն ունեինք, ոչ թե ինչպես հիմա։»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով․ «Սիրելի՛ երեխաներ, Անկախության հռչակագիրը ձեր պաշտպանության վահանն է»։ |
«Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը». Գեղամ Մանուկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet