▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը պիտի հասկանա, որ նրան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու համար չէ, որ մեղադրում են, այլ՝ Արցախի կորստի համար»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի կազմում, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի մասին նախկին երեք նախագահներին բանավեճի հրավիրող Փաշինյանը պետք է իմանա, պետք է ՀԱՍԿԱՆԱ, որ նրան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու համար չէ, որ մեղադրում են այսօր։ Նրան այսօր մեղադրում են Արցախի կորստի համար։ Եթե լիներ Արցախը, բայց լիներ Ադրբեջանի կազմում, գուցե հոխորտալու, իրենից առաջ եղածներին մատնացույց անելու փոքրիկ իրավունք ունենար։ Բայց նրա օրոք, նրա գործողությունների, նրա կայացրած վճիռների արդյունքում Արցախը, որ հազարամյակներով հայկական է եղել, չկա բոլորովին։ Չկա Արցախը, չկան արցախահայերը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее