Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան հերթական եթերում անդրադարձել է «նախկին-ներկա» եզրույթին․ «Ո՞վ է նախկին, ո՞վ՝ ներկա։ Ինչպե՞ս ստացվեց, որ Անդրանիկ Քոչարյանը ներկա է, իսկ Լևոն Քոչարյանը՝ նախկին, Վահագն Խաչատուրյանը՝ ներկա, Արմեն Աշոտյանը կամ Էդգար Ղազարյանը՝ նախկին։ Ովքե՞ր են դառնում ներկա։ Պարզվում է, որ ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, նա նախկին է, ում սիրում է՝ ներկա։ «Նախկին-ներկա»-ն դա դեբիլ օրակարգ է»,- ասաց Մալյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի սերը անկայուն է, այսօր կարող է մեկին սիրել՝ նրան անվանելով ներկա, բայց երբ փորձում են մի փոքր ինքնուրույնություն դրսևորել, դառնում են նախկին։ «Շատ ընդդիմադիրներ փորձում են արդարանալ, թե իրենք նախկին չեն, դա անհեռատեսություն է, քանի որ նախկին կամ ներկա լինելու միակ չափորոշիչը Նիկոլ Փաշինյանի սերն է։ Այն ընդդիմադիրը, որն արդարանում, թե ինքը նախկին չէ, նշանակում է պայքարում է Նիկոլի սիրո համար։ «Նախկին-ներկա»-ի խոսակցությունը Նիկոլը գցել է օրակարգ ու հետ է քաշվել, իսկ մենք բոլորս աշխատեցնում ենք»,- ասաց Մալյանը՝ կրկին անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին․ «Դուք տեսաք, թե ինչպես են այսպես կոչված փող աշխատող ընդդիմադիրները՝ դոլար Անդոները, 6 տարի ամայացրել ընդդիմադիր դաշտը, չեն թողել, որ ընդդիմադիր նորմալ հարթակ ձևավորվի։ Մենք մեր ֆիլտրները դնելու ենք, 6 տարվա սխալները վերացնելու ենք ու նոր չափանիշներով ընդդիմադիր հարթակ ենք ձևավորելու։ Դոլար Անդոյի նմանների բերած Նիկոլի լծից ազատվելու ենք ու ազատագրելու ենք մեր հայրենիքը»,- ասաց նա։ |
«Փաշինյանը ում չի սիրում՝ նախկին է, ում սիրում է՝ ներկա է»․ Նարեկ Մալյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet